-
06.11.2020|
21:13
Ազգությամբ արաբ, Սիրիայի ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, հայտնում է Քննչական կոմիտեն:
-
06.11.2020|
21:12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
-
06.11.2020|
21:09
ԵԱՀԿ միջազգային դիտորդական առաքելության ղեկավարը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «իշխանության կոպիտ չարաշահման համար»՝ անընդունելի որակելով հաշվարկը դադարեցնելու՝ վերջինիս հայտարարությունները։
-
06.11.2020|
21:08
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին:
-
06.11.2020|
21:07
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը Անվտանգության խորհրդի նիստում:
-
06.11.2020|
16:10
Սիրիայում Էլեկտրականությունն ամբողությամբ անջատվել է էլեկտրագծի վթարի հետևանքով:
Աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերսկսելու ուղղությամբ:
-
06.11.2020|
16:05
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ուրբաթ օրը կարող է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին:
-
06.11.2020|
16:04
Հունական ekathimerini.com կայքը հրապարակել է Թոմ Էլլիսի հոդվածը: Նա, վերլուծել է ԱՄՆ նախագահական ընտրությունները: Էլիսը նշում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքի շուրջ անորոշությունը դեռ կշարունակվի: Որոշ արդյունքներ կարող են որոշվել դատարաններում բողոքարկելով, կարող է լինել նաև ձայների վերահաշվարկ:
-
06.11.2020|
16:03
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր են բողոքարկել առանցքային նահանգերում ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթանակի է հավակնում դեմոկրատ Ջո Բայդենը:
-
06.11.2020|
16:02
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հրաժարականի դիմում է նախապատրաստել, հաղորդում է NBC-ը՝ հղում անելով պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան երեք պաշտոնյաների: